-
18.12.2024|
05:55
- Ղորթ- ղորթ,- ասաց գորտը,
ինչ Աստծուց է, ողջն ինձ մոտ է,
և ինչ Երկնից պապական է,
ողջը պիտի ապականեմ...
-
17.12.2024|
19:05
Խոզը գրամոլ, խոզը մրամոլ`
անվերջ փնտրում է մեղքերն ուրիշի...
ինքն իբր թե` «սուրբ»,
«Չքնաղ մի ասուպ»,
երբ մասնակիցն է աղբի ու գարշի...
-
16.12.2024|
08:04
Մի հին գերան, փթած գերան,
իր ողջ կյանքում ստած գերան`
կեղծ-կեղծ ամուր, կեղծ- կեղծ արդար,
բայց չգիտես դեն ու դեսից,
ո՞ր տնտեսից
ձեռք էր գցել լեզու ճարտար
և կեղծ մի ես...
-
16.12.2024|
07:22
Հրաշալի լուր. ԵՊՀ-ն դուրս է գալիս անգրագիտության տիրույթից և այլևս չի ցանկանում խայտառակվել:
-
15.12.2024|
20:58
«Նմանվի՜ր Մամիկոնյան հային, որ զորավոր էր
դեպի հայրենի Երկիրն ու Ցեղը տածած սրբազնության
զգացումով և նրանց համար
մեռնելու իր աննահանջ կամքով»։
Գարեգին Նժդեհ
-
15.12.2024|
19:57
Եթե որևէ գրականագետի մասին գրելիս` նրա նախնական կերպարը կերտելուց հետո, մի քանի պերճախոս բառ կարող ես ավելացնել ու կերպարը կամբողջանա, ապա այդպես չես կարող վարվել լեզվաբանի մասին գրելիս։ Լեզվաբանի մասին խոսելիս կամ գրելիս գործածելիք բառապաշարդ էլ պիտի լավ տնտղես և ընտրս ամենակարևորները։
-
15.12.2024|
06:55
Գողը` ուներ դողը,
բայց պիղծ էր իր ողը,
այդ պատճառով սիրեց
պապենական սողը...
-
14.12.2024|
12:50
XIX դ․ Բաքվի նավթը և նավթամթերքները արտասահման էին առաքում Բաթումից։ Ցիստերններով բերում էին ու լցնում փայտե կամ մետաղյա տակառների մեջ, ապա բարձում նավերի վրա։ Այդպիսի տակառներ պատրաստելու համար 13 ֆիրմաներ, այդ թվում՝ Ռոտշիլդն ու Նոբել եղբայրները, Բաթումում հիմնել էին գործարաններ։ Դրանցից հինգը պատկանում էին հայերին՝ Ալեքսանդր Մանթաշյանցին, Ծովիանյան եղբայրներին, Խաչատրյանցին, Շահբազյանին և Հովակիմ Մելքոնյանին։
-
14.12.2024|
11:02
Հալիձորի ճակատամարտն ու հայերի հաղթանակը միանսկանության եւ քաջության արդյուքն էր:
-
14.12.2024|
09:29
Մարդկային ձախը,
մարդկային ձախը,
այդ է հաճախ մեր
և ախն և վախը...